Մայիսի 8-ին Իրանում նշվում է «Փահլևանական մշակույթի և զուխռանե ստպորտաձևի օրը»: Այս մարզաձևը իրանական մշակույթում հնագույն նախապատմություն ունի և խորհրդանշում է տղամարդկության և մտավոր և ֆիզիկական ուժի կապը:
Զուրխանեն մեծ թվով երկրպագուներ ունի հատկապես Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգում:
Թավրիզի զուխռանեով զբաղվող Սեյեդ Էսհաղին Iran Press-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Այս մարզաձևը հայտնի է որպես Իրանի ազգային և կրոնական մարզաձև:
Զուռխանեով զբաղվող մարզիկներնը որպես օրինակ են վերցրել շիաների առաջին իմամ Ալիի բնավորությունն ու վարքը»:
Մարզիչ Ասղար Սեֆիդին ասում է. «Այս մարզաձևը ծնվել է Իրանում և տարածվել աշխարհի այլ երկրներում»:
Հարկ է նշել, որ Ադրբեջանը փորձել է այս մարզաձևը գրանցել իր անունով: