Մեկնաբանություն- Բրիտանացի պատգամավոըը թագավորի ընդդիմադիրներին հորդորել է գաղթել երկրից

Armenian Radio 3 views
Լոնդոնում թագավորական ընտանիքի դեմ տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցից հետո, Մեծ Բրիտանիայի մի պատգամավոր ցուցարարներին կոչ է արել լքել երկիրը, եթե չեն կարողանում ընդունել թագավորին:

Պահպանողական կուսակցության փոխնախագահ  Լի Անդերսոնը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադառնալով միապետության դեմ բողոքող ցուցարարների ձերբակալությանը և «Նա իմ թագավորը չէ» կարգախոսը հիմարություն անվանելով, գրել է. «Նա իմ թագավորը չէ՞։ Եթե չես ուզում ապրել մի երկրում, որտեղ միապետություն է, լուծումը քո հիմար կարգախոսներով բողոքելը չէ։ Լուծումը արտագաղթն է»։ Նա նաև աջակցել է Բուքինգհեմյան պալատի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանության կոպիտ վերաբերվումնքին: 

Անդերսոնի այս հայտարարությունը ցույց է տալիս  բրիտանական կառավարության ոչ ժողովրդավարական էությունը և ընդդիմության կարծիքի նկատմամբ անհանդուրժողականությունը։ Միապետության ընդդիմադիրները բողոքի խաղաղ ցույցի ժամանակ հայտնել են իրենց կարծիքը: Սակայն նրանց հետ վերաբերմունքը վկայում է այն մասին, որ Բրիտանիայում քաղաքական համակարգի, հատկապես՝ միապետության թեմայով որևէ հարցի քննարկում ընդունելի չէ: 

Չարլզ III-ի թագադրումը տեղի ունեցավ միապետությանը վերջ տալու աճող կոչերի ֆոնին: Աշխարհի շատ երկրներում թագավորական համակարգի հնացած լինելը և հանրապետական համակարգի առկայությունը, որտեղ պետական բարձրաստիճան պաշտոնյաները և երկրի համակարգը ընտրվում են ժողովրդի քվեով, նույնպես Բրիտանիայում միապետության ընդդիմադիրների թվի աճի պատճառ է դարձել: 
Բրիտանիայի «Հանրապետություն» խումբը, որն ունի հազարավոր անդամներ և տասնյակ հազարավոր երկրպագուներ, հերքելով այն պնդումը, թե  թագավորական համակարգը համարվում է զբոսաշրջային գրավչություն, ընդգծում է, որ այս համակարգը հիշեցնում է անցյալում մարդկանց վրա բրիտանական թագավորների կողմից իրականացված ճնշումների մասին: 

Չնայած Բրիտանիայում միապետության երկար պատմությանը, վերջին ատսնամյակում այս համակարգի ընդդիմադիրների թիվն աճում է: Ընդդիմադիրները նշում են այնպիսի պատճառներ, ինչպես՝ բարոյական սկանդալները և թագավորական ընտանիքի անդամների բազմակի ամուսնալուծությունները, թագավորական ընտանիքի հսկայական ծախսերը՝ ամուսնությունից մինչև թաղման և թագադրման արարողություններ, ինչպես նաև նրանց աշխատավարձերն ու կառավարությունիվ ստացվող ֆինասնավորումները: Բացի այդ, թագավորական ընտանիքւոմ կա նաև կարծիքների սուր տարբերություն: Օրինակ՝ Եղիսաբեթ թագուհու թոռան՝ արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, 2020 թվականի մարտին տված հարցազրույցում բացահայտորեն խոսել է թագավորական ընտանիքում ռասիզմի առկայության մասին։ Մեգանի մաշկի գույնը և ոչ շատ բարձր դասի ընտանիքին պատկանելը դժվարությամբ ընդունվեց  Բուքինգհեմյան պալատի բնակիչների կողմից: Մյուս կողմից, թագավորական համակարգի շարունակությունը Բրիտանիայում հսկայական ծախսեր է պարտադրում երկրին: 
Չարլզ III-ի թագադրման արարողության բյուջեն նույնպես տրամադրվել է  երկրի կառավարության կողմից, իսկ դա նշանակում է, որ ծախսերի մեծ մասը վճարվել է բրիտանացի հարկատուների գրպանից։ Փորձագետները հաշվարկել են, որ այս արարողության վրա ծախսվել է մոտավորապես 57-ից 113 միլիոն եվրո։

Add Comments