Պաղեստինի դիմադրության խմբերը տարածել են հայտարարություն,որում նշել են,որ որ օկուպանտ ռեժիմի առաջնորդները պետք է սպասեն դիմադրության վրեժխնդրության:
Այսօր առավոտյան անսպասելի հարձակման ժամանակ իսրայելական կործանիչները թիրախ են դարձրել Գազայի հատվածի տարբեր շրջաններ։ Այս հարձակման հետևանքով նահատակվել է 13 պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ մի քանի կանայք և երեխաներ։ Նահատակների թվում են նաև «Իսլամական ջիհադ» շարժման երեք բարձրաստիճան անդամներ:
Պաղեստինի դիմադրության խմբերերը երեքշաբթի օրը համատեղ հայտարարություն են տարածել, որում, նշել են,որ այդ հանցագործության հետևանքների ամբողջ պատասխանատուն ոճրագործ թշնամին է: Զավթիչները և նրանց առաջնորդները, որոնք ագրեսիայի նախաձեռնողներն են, պետք է պատրաստվեն գործած հանցանքի գինը վճարելու համար:
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը նույնպես հայտարարել է, որ այս հանցագործությամբ թշնամին չի հասնի իր նպատակներին,քանի որ դիմադրությունը միատարր է, և նրա դիրքորոշումը հստակ: Պաղեստինի պատասխանն այս հանցագործության չի ուշանա։