ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Մոսկվայում կայացած ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման ժամանակ դիմելով Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարներին ասել է. -«Սիրիան և Թուրքիան կարող են թիկունքում թողնելով անցյալը և, նայելով դեպի ապագա, լուծել իրենց երկկողմ խնդիրները երկխոսության և բարիդրացիության վրա հիմնված համագործակցության խորացման միջոցով։
Այսօր Մոսկվայի հյուրընկալությամբ մեկնարկել է Սիրիայի հարցով քառակողմ հանդիպումը՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների ներկայությամբ:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է. -«Ռազմական քայլին դիմելը ոչ միայն չի նպաստում խնդիրների լուծմանը, այլև մարդկային և նյութական կորուստներ պատճառելուց բացի, ավելի է բարդացնում առկա վեճերը։
Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը իր պատրաստակամությունն է հայտնում այս գործընթացին աջակցելու և ձեռք բերված պայմանավորվածությունների ու կայացած որոշումների իրականացմանը նպաստելու համար և ընդգծում է,որ օգտագործելու է իր բոլոր հնարավորություններն այս ոլորտում»։
Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է.-«Սիրիայի բանակի ստեղակայումը սահմաններին և հարևանների հետ անվտանգության համատեղ ապահովումը կարող է փարատել Անկարայի և մյուս հարևան երկրների անվտանգության հետ կապված մտահոգությունները և կանխել ահաբեկիչների և անջատողականների գործունեությունը։