Այսօր լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան մոսալայում մեկնարկել է Թեհրանի գրքի միջազգային 34-րդ ցուցահանդեսը: Վիրտուալ այցելության համար այցելել ketab.ir հասցեով կայք:
Այս ցուցահանդեսի կարգախոսն է «Ապագան ընթեռնելի է»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ցուցահանդեսին մասնակցել են 200 գրավաճառներ, 100 արտասահմանյան հրատարակիչներ և 2700 տեղական հրատարակիչներ:
Թեհրանի գրքի միջազգային 34-րդ ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել 30 հյուրեր տարբեր երկրներից: Միջազգային բաժնում 27 երկիր է մասնակցել, իսկ ընդհանուր առմամբ այս տարվա ցուցահանդեսին մասնակցել է մոտ 40 երկիր։