Իրանի Ուրմիա լիճ ջուր տեղափոխելու ծրագիրը հաջողություն է գրանցել

Armenian Radio 0 views
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Իրանի տիեզերական կազմակերպության խոսնակն ասել է. «Տիեզերական կազմակերպությունը վերահսկում է Սիբ հանքային ամբարտակից Ուրմիա լիճ ջուր տեղափոխելու նախագծի իրականացումը, և այսօր՝ այս նախագծի իրականացման մեկնարկից շուրջ 3 ամիս անց, ինչ որ դրական արդյունքների ենք հասել»:

 

Հոսեյն Դելիրյանը հավելեց. «Ուրմիա լճի արբանյակային պատկերների և վերջին երեք ամիսների ընթացքի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ուրմիա լիճ ջուր  տեղափոխելու ծրագիրը զգալի չափով լուծել է այս լճի հիմնական խնդիրներից մեկը, որն էր՝ մուտք գործող ջրերի զգալի նվազումը և գործնականում Ուրմիա լճի ջրի մակարդակը բավականին բարձրացել է»։

Նա  հավելել է. «Հարկ է նաև նշել, որ անցյալ տարի առատ   տեղումների բերումով, որոնք ավելացրին լիճ  փոխանցող ջրերի քանակը, արագացրել են այս լճի վերականգնման գործընթացը։

Add Comments