Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Պաղեստինի Դիմադրության ուժերի և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադարի մասին համաձայնագրի հայտարարումից հետո, Գազայի ժողովուրդը դուրս է եկել փողոց և տոնել հաղթանակը։ Շաբաթ օրը ժամը 22:00-ին լրատվամիջոցները հայտարարեցին Եգիպտոսի միջնորդությամբ Պաղեստինի Դիմադրության ուժերի և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադարի համաձայնագրի իրագործման մեկնարկի մասին:
Համաձայնագրի ստորագրումից րոպեներ առաջ Դիմադրությունը հրթիռակոծել էր Թել Ավիվն ու Գազայի հատվածի սիոնիստական բնակավայրերը։
Գազայի Ջաբալիա ճամբարի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ տոնելու հաղթանակը:
Լիբանանի հյուսիսում գտնվող Նահր ալ-Բարեդ փախստականների ճամբարում բնակվող պաղեստինցիները նույնպես հրադադարի մասին հայտարարությունից հետո դուրս են եկել փողոց և տոնել Գազայում դիմադրության հաղթանակը։
Անցյալ երեքշաբթի օրվանից սկսած իսրայելական կործանիչները հթրիռակոծում էին Գազան: Ի պատասխան այս հարձակումների՝ պաղեստինյան Դիմադրության խմբերը հրթիռակոծել են Թել Ավիվը և գրավյալ տարածքներում գտնվող սիոնիստական այլ քաղաքներ։