Մայիսի 15-ին նշվում է իրանցի մեծ պոետ Աբուլղասեմ Ֆիրդուսու և պարսից լեզվի ու գրականության պահպանման օրը:
Ֆիրդուսին ծնվել է Իրանի Թուս քաղաքում: 80 տարեկան հասակում ֆիրդուսին հեղինակել է «Շահնամե» պոեմը, որը համարվում է նրա գլուխգործոցը:
«Շահնամե»-ն բաղկացած է մոտ 50 հազար բեյթից (երկտող): Այն ներառում է տարբեր պատմություններ Իրանի թագավորների, մեծ առզմիկների մասին, որտեղ նկարագրված են նրանց սխրագործությունները, նվաճումներն ու հաղթանակները:
Ամեն տարի այս օրը Իրանում և աշխարհի տարբեր երկրներում, գրական միություններում ևայլ շրջանակներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ: