Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական տեղակալ Մոհամմադ Ջամշիդին մի հոդվածում գրել է, որ Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման պայմանագիրը ստորագրվել է Իրանի և Ռուսաստանի նախագահների ելույթներից հետո:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մոհամմադ Ջամշիդին գրել է. «23 տարի անց, վերջապես կավարտվի Հյուսիս-Հարավ երկաթուղու շինարարությունը, որը կմիացնի Հարավային Ասիան Հյուսիսային Եվրոպային: Այս երթուղու զգալի և կայուն արտարժութային եկամուտները կարող են մրցակից դառնալ նավթի արտահանման ոլորտի համար»:
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում, Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարների կողմից։
Այս միջանցքն Ասիայի և Եվրոպայի միջև ամենակարևոր առևտրային կապն է, որը 40%-ով ավելի կարճ է հեռավորության և ժամանակի առումով և 30%-ով ավելի էժան՝ ծախսերի առումով: