2022 թվականի սեպտեմբերի 20-ից ծովային առաքելություն իրականացնող ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմը, որը հայտնի է նաև 360 անունով, այսօր վերադարձել է տարածքային ջրեր:
Առաքելության ընթացքում 86-րդ նավատորմն անցել է ընդհանուր առմամբ 63 կմ տարածություն և հասարակածը հատել 4 անգամ:
Նավատորմը, որն առաքելության էր մեկնել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս նավահանգստից, առաջին կլանգառն ունեցել է Հնդկաստանի Բոմբեյ քաղաքի նավահանգստում:
Իրանի ռազմական ծովագնացության պատմության մեջ առաջին անգամ այս նավատորմը առաքելություն է իրականացրել Խաղաղ օվկիանոսի ջրերում և անցնելով Միկրոնեզիա և Պոլինեզիա կղզիներով, շարժվել դեպի Ամերիկա մայրցամաքի հարավում գտնվող Մագելանի նեղուց:
Այնուհետև 86-րդ նավատորմը մուտք է գործել Ատլանտյան օվկիանոսի հարավային ջրեր, և շարժվելով դեպի հյուսիս ու անցնելով Չիլիի, Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի ափերը, խարիսխ նետել Ռիո դե Ժանեյրո նավահանգստում։
Վերադարձին նավատորմը կանգ է առել Բանդար Աբբաս նավահանգստում: