Նիդեռլանդների Հաագայում Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի (ՔԶԱԿ) վերանայման հինգերորդ համաժողովի շրջանակում բացվել է Իրանի արևմուտքում գտնվող Սարդաշտ քաղաքում քիմիական հարձակումից տուժածների լուսանկարների ցուցահանդեսը:
1987 թվականի հունիսի 28-ին Իրաքի բաասական ռեժիմի ինքնաթիռները քիմիական ռումբեր կիրառելով ռմբակոծեցին Իրանի արևմուտքում գտնվող Սարդաշտ անպաշտպան քաղաքի չորս մարդաշատ վայրեր:
Այս տմարդի և նենգ հարձակման ժամանակ քաղաքի 119 խաղաղ բնակիչներ նահատակվեցին, իսկ ավելի քան ութ հազար մարդ թունավոր գազերի հետևանքով քիմիական խոր վնասվածքներ ստացավ։
Շատ տուժածներ առայսօր տառապում են այդ ռմբակոծության ժամանակ օգտագործված թունավոր գազերի ներշնչման հետևանքներից:
Սարդաշտի քիմիական հարձակումից տուժածների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի քարտուղար Ռահիմ Վահեդին չորեքշաբթի օրը IRNA-ին տված հարցազրույցում ասել է, որ այս ցուցահանդեսն ընդառաջվել է համաժողովի մասնակիցների կողմից։
Ցուցահանդես է այցելել նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասը և գրառում է արել ցուցահանդեսի հուշամատյանում։
Երկուշաբթի օրը Նիդեռլանդների Հաագա քաղաքում 193 երկրների ներկայացուցիչների ներկայությամբ մեկնարկել է Քիմիական զենքի արգելման համաշխարհային կազմակերպության (ՔԶԱԿ) կոնվենցիայի վերանայման հինգերորդ համաժողովը և շարունակվելու է մինչև ուրբաթ օրը։