Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Հաջի ուխտագնացության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. -«Հաջը միջազգային ուխտագնացություն է և համաշխարհային հանդիպում, որն ունի բազմաթիվ բարիքներ այս և հանդերձյալ աշխարհի համար»:
Այսօր (չորեքշաբթի) Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հաջի ուխտագնացության պատասխանատուների, կազմակերպիչների և մի խումբ ուխտագնացության մեկնել պատրաստվողների հետ հանդիպման ժամանակ կարևորելով հաջի նկատմամբ ճիշտ մոտեցումը և այս այս հոգևոր պարտականության կարևորության ընկալումը, ընդգծել է,-«Հաջը համաշխարհային և քաղաքակրթական խնդիր է, որի նպատակն է խթանել իսլամական ումման, մոտեցնել մուսուլմանների սրտերը և միավորել իսլամական ումման ընդդեմ անհավատության, ճնշումների, կայսերապաշտության և մարդկային ու ոչ մարդկային կուռքերի»:
Նշելով, որ այս մեծ ու հոգևոր պարտքը մեծ բարիքներ ունի աշխարհիկ կյանքի և հանդերձյալ կյանքի համար, մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է,-«Եթե հաջի ուխտագնացությունը չլինի, իսլամական ումման կփլուզվի»:
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը իսլամական ումմայի միասնությունը և կայսերապաշտ սատանաներին դիմակայելը, հաջի նպատակներից համարելով, հավելել է.-«Աշխարհիկ կյանքի համար հաջի ուխտագնացության բազմաթիվ բարիքներից մեկն այն է, որ այս մեծ հավաքում մուսուլմանները Սիոնիստանակ ռեժիմի և կայսերապաշտ ուժերի ազդեցության դիմաց իրենց ներկայությունն ու հզորությունը հայտարարեն և կանգնեն աշխարհի կեղեքիչների դեմ»:
Անդրադառնալով աշխարհի խնդիրների և մուսուլման ժողովուրդների իրավիճակի մասին իրազեկ լինելու անհրաժեշտությանը, մեծարգո առաջնորդը հավելել է.-«Հաջի ուխտագնացության օրերը մեծ հնարավորություն են ժողովուրդներին և համաշխարհային խնդիրներին ծանոթանալու համար, որպեսզի կեղծ լրատվամիջոցների և լրատվական գործակալությունների սուտ լուրերը մարդուն չհեռացնեն աշխարհի իրականությունից ու չմոլորեցնեն նրան»:
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ցանկացած հասարակության կործանման պատճառ է համարել աշխարհից անտեղյակ լինելը և հավելել. -«Մարդկանց բոլոր խավերը և երկրի պաշտոնյաները պետք է շատ լուրջ վերաբերվեն թշնամու նպատակների, մեթոդների, քաղաքականության և ուժեղ ու թույլ կողմերի իմացությանը»:
Այաթոլլահ Խամենեին հավելել է. -«Եթե մենք տեղյակ լինենք գլոբալ խնդիրներից, կարող ենք հասկանալ թշնամու իրական նպատակը և որոշ հարցերում նրա պնդման պատճառը։ Ինչպես շատ հարցերում, պաշտոնյաները զգույշ են եղել և ճիշտ են գործել,ինչի արդյունք է՝ տարածաշրջանային և գլոբալ հարցերում Իրանի շատ լավ առաջընթացը, որը զայրացրել է ԱՄՆ-ին:
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.-«Քաղաքակրթության հավակնող երկրները, որոնք իրականում քաղաքակրթությունից շատ հեռու են, դեռևս զբաղված են սևերի ու սպիտակների և եվրոպացու ու ոչ եվրոպացու ռասաների հարցերով և իրենց ընտանի կենդանիներին ավելի բաձր են արժևորում, քան որոշ մարդկանց, ինչի մասին են վկայում ներգաղթյալների իրարահաջորդ խեղդվելը ծովում»: