ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմը, որը բաղկացած է «Դենա» կործանիչից և «Մաքրան» նավից, դիմավորվել է ռազմածովային ուժերի հրամանատարի և այս նավատորմի աշխատակիցների ընտանիքների կողմից և խարսխվել է Բանդար Աբասում:
Այսօր (շաբաթ) 8 ամիս ծովագնացությունից և երկրի համար պատմական հաջողություններ ձեռք բերելուց հետո ԻԻՀ բանակի ՌԾՈւ 86-րդ նավատորմը խարսխված է Բանդար Աբասի նավահանգստում:
Բանակի ՌԾՈւ 86-րդ նավատորմը 65 հազար կիլոմետր աշխարհով մեկ նավարկելուց և Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներով անցնելուց հետո մտել է երկրի տարածքային ջրեր, և Պարսից ծոցի Բանդար Աբասի ջրերում նրան դիմավորել են բանակի ռազմաօդային ուժերի կործանիչները և բազմաթիվ իրանական նավեր:
Ռազմածովային նավատորմի հրամանատար Ծովակալ Շահրամ Իրանին ուղղաթիռով վայրէջք է կատարել Մաքրան նավի տախտակամածին՝ ողջունելու բանակի 86-րդ նավատորմին և շնորհավորել է 86-րդ նավատորմի նավաստիներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այս դեմ առ դեմ հանդիպման ժամանակ իրանցի ծովակալը բարձր է գնահատել և շնորհակալություն է հայտնել 86-րդ նավատորմի նավաստիների ջանքերը, որոնք հաջողությամբ ավարտել են իրենց առաքելությունն ամբողջ աշխարհում: