Տնտեսական ակտիվիստ և Իրան-Ռուսաստան գործարար կապերի խորհրդի ղեկավարն ասել է,-«Երկկողմ համագործակցության մեծ ծրագրեր ունեմ, և այս կապակցությամբ կա լավ հեռանկար, որը հանգեցնելու է Ռուսաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության բազմապատկմանը»։
Տնտեսական ակտիվիստ և Իրան-Ռուսաստան գործարար հարաբերությունների խորհրդի ղեկավար Լեոնիդ Լուժնեջկոն IRNA-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի կառավարությունները հաստատել են ֆինանսական կարգավորման մեխանիզմը և աջակցել դրան, քանի որ ստեղծելով այդ մեխանիզմը՝ կարիք չի լինի այլ երկրների միջոցով ֆինանսական գործարքներ իրականացնել:
Իրան-Ռուսաստան առևտրային հարաբերությունների խորհրդի ղեկավարը նշել է, որ այս գործընթացում օգտագործվում է Իրանի և Ռուսաստանի ազգային արժույթը, ինչպես նաև չինական յուանը։
Իր գոհունակությունը հայտնելով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցման և արևմտյան ուղղությամբ Հյուսիս-Հարավ միջանցքի երկաթուղային գծի ամբողջացման մասին պայմանագրի ստորագրման կապակցությամբ, Լեոնիդ Լուժնեջկոն ասել է,-«Այս պայմանագրի ստորագրումը շատ կարևոր և նշանակալից է, քանի որ հեշտացնում է և արագացնում ապրանքների տեղափոխումը Իրանի Իսլամական Հանրապետությունից»:
Իրանը և Ռուսաստանը ունեն ռազմավարական ընդհանուր շահեր երկկողմ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպիսիք են ամերիկյան միակողմանիության դեմ պայքարը, և սա վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից է եղել։ .