ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է ԱԽ կառուցվածքի և դոլարի վրա հիմնված դրամավարկային համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը

Armenian Radio 2 views
Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում ընթացող Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է. «Եկել է Անվտանգության խորհուրդը և «Բրետտոն Վուդս» դրամավարկային համակարգը բարեփոխելու և աշխարհի ներկա իրավիճակին համապատասխանեցնելու ժամանակը»:

 

Նա նշել է. «Համաշխարհային ֆինանսական համակարգը հնացած է, անարդար և անարդյունավետ։ Covid-19-ի համավարակի և Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով առաջացած տնտեսական ցնցումների պայմաններում այն  չի կարողացել կատարել իր հիմնական գործառույթը՝ որպես համաշխարհային անվտանգության ցանց»։
Գուտերեշի շեշտադրումները պետք է քննարկել հետսառըպատերազման շրջանում տեղի ունացած զարգացումների ֆոնին: 

ԱԽ կառույցի բարեփոխման կապակցությամբ պետք է ասել, որ այդ պահանջը բազմիցս բարցրացվել է զարգացող երկրների կողմից, սակայն մնացել է անպատասխան: Զարգացող տնտեսությունների տեսանկյունից, խորհրդի ներկայիս կառուցվածքը չի արտացոլում այսօրվա համաշխարհային համակարգն ու իրողությունները։ Խորհրդի ներկայիս կազմը, հատկապես  մշտական անդամների մասով, հակասում է աշխարհի շատ երկրների շահերին։ Անվտանգության խորհրդում ամենակարևոր փոփոխությունները, որոնք կարևորել են վերոնշյալ երկրները, կանոնակարգի փոփոխությունն է, վետոյի իրավունքի վերացումըև մշտական անդամների թվի ավելացումը։
Գուտերեշի բարձրացրած մյուս հարցը՝ Բրետտոն Վուդս անունով հայտնի համաշխարհային ֆինանսական համակարգը բարեփոխելու անհրաժեշտությունը, նույնպես բազմիցս արծարծվել է աշխարհի խոշոր երկրների կողմից: Այս համակարգը մի համաձայնագիր է, որը ստորագրվել է 1944թ. աշխարհի խոշոր երկրների միջև, և որով դոլարը ճանաչվել է համաշխարհային  արժույթ։ Համաձայնագիրը ձևավորեց համաշխարհային դրավամավայրկային նոր համակարգ և ոսկու ստանդարտը փոխարինեց դոլարով: Այդպիսով Միացյալ Նահանգները դարձավ համաշխարհային տնտեսության մեջ գերիշխող ուժ։

Միևնույն ժամանակ, այս համակարգը, միջազգային ֆինանսական ինստիտուտների, հատկապես Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ստեղծմամբ, գործնականում հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային տնտեսության, առևտրի և ֆինանսների նկատմամբ  ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի ֆինանսական և դրամավարկային հեգեմոնիային: 
Հաշվի առնելով համաշխարհային տնտեսական և ֆինանսական կառուցվածքի հիմնարար փոփոխությունները, հատկապես զարգացող տնտեսությունների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի մասնաբաժնի աճը, նրանք ցանկանում են ավելի մեծ դեր խաղալ այս երկու համաշխարհային ֆինանսական հաստատություններում:
Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը Չինաստանը կդառնա առաջին, իսկ Հնդկաստանը՝ երրորդ համաշխարհային տնտեսությունը, իսկ դա կնշանակի համաշխարհային տնտեսության առանցքի պտույտ Արևմուտքից դեպի Արևելք։
Նման իրավիճակում համաշխարհային ֆինանսական համակարգի կառուցվածքում փոփոխությունների անհրաժեշտությունը և աշխարհակարգի և նոր կանոնակարգերի որոշման գործում նոր տնտեսական տերությունների մեծացող դերը, ինչպես նաև դոլարի մասնաբաժնի կրճատման և համաշխարհային արժութային զամբյուղում այնպիսի արժույթների մասնաբաժնի ավելացումը, ինչպիսիք են  յուանը և եվրոն, դառնում է ավելի կարևոր խնդիր: 
Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար  Էլվիրա Նաբոյլինան ասում է. «Համաշխարհային աշխարհակարգը փոխվում է։ Մենք աստիճանաբար շարժվում ենք դեպի բազմարժութային դրամավարկային համակարգ»:

Add Comments