Իրանի իրավապահ ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը Իրանի հարավ-արևելքում՝ Զահեդանում Սարավանի սահմանապահ գնդի նահատակների հուղարկավորության արարողության ժամանակ ասել է, որ թշնամիները ձգտում են երկրում պառակտում և քաոս ստեղծել։
Նշելով, որ Իրանի սահմանները հարևան երկրների հետ բարեկամության սահմաններ են, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային հայտարարել է, որ քաղաքական աշխարհագրության սահմանները ենթադրյալ գծեր են և բարեկամ ու հարևան երկրներ՝ Աֆղանստանի ու Պակիստանի հետ իսլամական Իրանի հարաբերությունները պատմական անցյալ ունեն:
Նա հավելեց. «Նահատակները պատիվ ու հպարտություն բերեցին իսլամական Իրանին աշխարհում, և այսօր հասարակության անվտանգությունն ու խաղաղությունը պայմանավորված է այս սիրելիների անկեղծությամբ ու զոհողությամբ»:
Շաբաթ օրը մի խումբ հանցագործներ փորձել են Սարավանի տարածքում հատել Իրանի սահմանը, սակայն հանդիպել են սահմանապահ ուժերի դիմադրությանը։ Բախման հետևանքով 5 սահմանապահ նահատակվել է, իսկ ահաբեկիչները զոհեր թողնելով փախել են հակամարտության վայրից։