Ինդոնեզիայի նախագահը այդ երկրի նախագահական պալատում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն երեքշաբթի առավոտյան Մերդեկա պալատում պաշտոնապես ընդունել է Էբրահիմ Ռաիսիին և նրա գլխավորած քաղաքատնտեսական բարձրաստիճան պատվիրակության անդամներին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից անմիջապես հետո նախագահներն առանձնազրույց են ունեցել: Ավելի ուշ երկու երկրների նախագահները ծառ են տնկել Ինդոնեզիայի նախագահական պալատի տարածքում՝ ի նշան երկու երկրների միջև խաղաղության և բարեկամության: