Պարսից ծոցում առանց թույլտվության Իրանի ջրեր մուտք գործած ԱՄՆ 10 ծովային հետևակայինների ձերբակալության հինգերորդ տարեդարձին ընդառաջ, Իրանի Բուշեհր նահանգի մերձակա Ֆարսի կղզու մոտակայքում, անց է կացվել աշխարհազորայինների երրորդ ծովային զորավարժությունը:
Զորավարժությունը հաջողությամբ անց է կացվել Պարսից ծոցում և Ֆարսի կղզու շրջակայքում ՝ 700 թեթև և կիսածանր նավերի մասնակցությամբ:
Հեղափոխության պահապանների երկրորդ ծովային շրջանի հրամանատար, բրիգադային գեներալ Ռամազան Զիրռահի խոսքերով, զորավարժությունների ընթացքում, իրանական հարյուրավոր նավեր ցույց են տվել իրենց ուժն ու պաշտպանական կարողությունը:
Ֆարսին Պարսից ծոցում գտնվող ռազմական կղզի է, որը պատկանում է Իսլամական Հեղափոխական պահապանների կորպուսի նավատորմին:
2016 թվականի հունվարի 12-ին ԻՀՊԿ- ի ռազմածովային ուժերը ձերբակալեցին ԱՄՆ-ի 10 ծովային հետևակայինների, որոնք անօրինական կերպով, երկու ռազմական նավերով մտել էին Իրանի Իսլամական Հանրապետության ջրային տարածք: Ամերիկացի ծովային հետևակայինները, որոնք ձերբակալվել էին Փարսի կղզուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա, մեկ օր պահվեցին այս կղզում: