Իրանի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ:
Շարունակելով Երեւանում Հայաստանի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություններն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ՀՀ վարչապետի հետ հանդիպումից առաջ, արտգործնախարարը հանդիպել է արտգործնախարար Արա Այվազյանի հետ:
Վերջին օրերին Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային այցով մեկնել է Բաքու և Մոսկվա, իսկ Երեւանում անցկացրած խորհրդակցություններից հետո նա այսօր Հայաստանից կմեկնի Թբիլիսի:
Տարածաշրջանային այցերի շրջանակում, Զարիֆը Թբիլիսիից կմեկնի Անկարա՝ թուրք պաշտոնյաների հետ հանդիպելու և երկկողմ խորհրդատվություններ անցկացնելու համար: