Նյու Յորքի մերտրոյի կայարանում ոստիկանի կողմից տղամարդուն ծեծի ենթարկելու տեսանյութը զայրացրել է ամերիկացիներին:
Arty ռուսական լրատվական գործակալությունը հաղորդել է. «Ականատեսներից մեկը նկարահանել է ոստիկանի կողմից տղամարդուն ծեծի ենթարկելու պահը և տեղադրել համացանցում, ինչը զայրացրել է ամերիկացիներին»:
Տեսանյութում երևում է, որ երեք ոստիկաններ սևամորթին տապալում են գետին, իսկ չորրորդ ոստիկանը բռունցքներով դաժանորեն հարվածում է վերջինիս գլխին ու դեմքին:
Վրդովմունքն այնքան մեծ է եղել, որ Նյու Յորքի ոստիկանությունը ստիպված է եղել հրապարակել ոստիկանների կողմից նկարահանված տեսանյութը և հայտարարել, որ սպան գործել է ինքնապաշտպանության համար, քանի որ տղամարդը մտադիր է եղել վնասել նրան:
Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտը հայտարարել է, որ ոստիկանները Ալեքս Լոուրիին մետրոյում ծխելու պատճառով ուղեկցել են բաց տարածք, որից հետո տեղի է ունեցել միջադեպը: