Իրանի հարավային Հորմոզգան նահանգում գտնվող Քիշ կղզին 2021 թվականի մարտի 10-12-ը հյուրընկալել է «Նեյ Անբանի» առաջին միջազգային փառատոնը:
Քիշում անցկացված առաջին միջազգային փառատոնի շրջանակներում, Իրանից, Ֆրանսիայից, Հունգարիայից Խորվաթիայից և Թուրքիայից Նեյ Անբան նվագող 14 խմբեր ներկայաացրել են իրենց երաժշտական արվեստը:
Նեյ Անբանն Իրանի հարավային շրջաններում, այդ թվում Բուշեհրում 200 տարվա վաղեմություն ունի:
Քիշ կղզին համարվում է Իրանի հարավային զբոսաշրջության ամենակարևոր ուղղություններից մեկը, և իրանական այս կղզում անցկացվում են տարբեր միջազգային փառատոներ: