ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին, զգուշացնելով Եմենին սպառնացող դարի ամենասարսափելի սովի կապակցությամբ, հայտարարել է, որ 16 միլիոն եմենցիներ տառապում են սովից, իսկ նրանցից հինգ միլիոնը կանգնած է սովի վտանգի առջև:
«Ալ-Արաբի Ալ Ջադիդ» թերթին տված հարցազրույցում, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին Եմենի հակամարտող կողմերին կոչ է արել վերջ դնել բախումներին, հետագա մահվան դեպքերը և սովը կանխելու համար:
Բիզլիի խոսքով՝ մարդասիրական օգնությունների բացակայությունը և Սաուդյան կոալիցիայի կողմից վառելիք փոխադրող բեռնատար մեքենաների Ալ-Հուդեյդա մուտքի արգելքն ավելի են բարդացրել Եմենի իրավիճակը:
Դևիդ Բիզլին զգուշացրել է, որ եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն, աշխարհը կհայտնվի ամենասարսափելի սովի առջև:
Չպատասխանելով «Ալ-Արաբի Ալ Ջադիդ»-ի լրագրողի այն հարցին, թե այս վիճակի պատասխանատվությունը դրված է Եմենի հակամարտ կողմերի համար զենք արտահանող երկրների ուսերին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին ասել է, որ դա քաղաքական հարց է: