Գոլշան այգին գտնվում է Իրանի Դաշթե Քյավիր և Դաշթե Լութ աղուտ անապատների միջև ընկած տարածքում:
Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաք հասնելու համար հարկավոր է երկար ճանապարհ անցնել անապատային ճանապարհներով: Այս քաղաքի արևելյան մասում գտնվող Դաշթե Քյավիր և Դաշթե Լութ աղուտ անապատների միջև ընկած տարածքում կա մի պարտեզ, որը դիտելուց հետո, յուրաքանչյուր ճանապարհորդ խոստովանելու է, որ այս այգին տեսնելու համար, արժեր կտրել այս երկար ճանապարհը: