Առնվազն 200 մարդ է զոհվել և վիրավորվել՝ բռնագրավված Պաղեստինում կամրջի փլուզման ժամանակ:
Ուրբաթ առավոտյան, Հեբրոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջարմաղ լեռան մոտակայքում, հրեաների կրոնական արարողության կամրջի փլուզման հետևանքով, զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 150 հոգի:
Տասնյակ հազարավոր սիոնիստներ հինգշաբթի երեկոյան հավաքվել էին այդ վայրում՝ մասնակցելու ամենամյա կրոնական արարողությանը, որը տեղի է ունեցել երկրորդ դարով թվագրված սրբավայրում:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ արաողության ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով, կա 200 վիրավոր:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ տեղի ունեցածը ողբերգություն է: