Human Rights Watch- ի Եվրոպայի և Միջերկրականի գրասենյակը դատապարտել է սիոնիստների ​​հանցագործությունները

Armenian Radio 40 views
Human Rights Watch- ի Եվրոպայի և Միջերկրականի գրասենյակը դատապարտել է Գազայի հատվածում բնակելի թաղամասն ավերելու Սիոնիստական ռեժիմի քայլը:

Գրսենյակը, որը տեղակայված է Ժնևում, կիրակի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Իսրայելի կործանիչներն առանց նախազգուշացնելու մեծ քանակությամբ հրթիռներ են արձակել Գազայի բնակելի թասամասերից մեկի ուղղությամբ և միաժամանակ ռմբակոծել ու հողին են հավասարեցրել այդ թաղամասի փողոցներն ու  մեծ ավերածություններ առաջացրել  թաղամասում»:

Հարձակման հետևանքով զոհվել է 42 մարդ, այդ թվում՝ 10 երեխա և 16 կին:

Կազմակերպությունը հավելել է.«Փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ուժերը փլատակների տակից  զոհվածների մարմինները դուրս բերելու և վիրավորներին փրկելու հարցում լուրջ ժվարությունների են հանդիպել: Այդ տարածքում ավերածությունների ծավալը ցնցել է նրանց»: 

Add Comments