ԱՄՆ-ի հարյուրավոր քաղաքացիներ, բողոքելով Պաղեստինի ժողովրդի նկատմամբ իրականացվող Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դեմ, հանրահավաք են անցկացրել Նյու Յորքում գտնվող այդ ռեժիմի հյուպատոսարանի շենքի առջև: Այդ մասին հաղորդում է «Իրան Պրես» լրատվական գործակալությունը:
Սոցցանցերում ի պաշտպանության Պաղեստինի բռնահարված ժողովրդի, հանրահավաք անցկացնելու մասին արված կոչից հետո, ԱՄՆ հարյուրավոր քաղաքացիներ Պաղեստինի դրոշն իրենց ձեռքին, Նյու Յորքում գտնվող Սիոնիստական հյուպատոսարանի շենքի առջև՝ հավաքվել ու կարգախոսներ են վանկարկել, բողոքելով Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին ռեժիմի կողմից իրականացվող ոճրագործությունների դեմ: