Նախագահական ընտրություններում Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հաղթանակի մասին հայտարարությունցի հետո, երկրի տարբեր քաղաքների բնակիչները դուսր են եկել փողոցներ՝ տոնելու Ասադի հաղթանակը:
Այս մասին հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համուդա Սաբբաղը հայտարարել է. «Բաշար Ասադը հաղթել է նախագահական ընտրություններում ՝ հավաքելով ձայների 95,1 տոկոսը»:
Ըստ Սիրիայի խորհրդարանի խոսնակի, նախագահական ընտրություններին մասնակցած 14 միլիոն 239 հազար սիրիացիներից Բաշար Ասադի օգտին քվեարկել է 13 միլիոն 540 հազար 360 մարդ:
Նա հայտարարել է, որ նախագահական ընտրություններին ամսնակցությունը կազմել է 78 տոկոս:
Սիրիայի նախագահական ընտրություններն անցկացվել են մայսի 26-ին: Ընտրություններին մասնակցում էր երեք թեկնածու: