Թեհրանի նավթավերամշակման գործարանի հրդեհը մեկուսացվել է

Armenian Radio 14 views
Թեհրանի նավթավերամշակման գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն չորեքշաբթի գիշերը հայտարարել է գործարանում բռնկված հրդեհը մեկուսացնելու մասին:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Շաքեր Խաֆայը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է վերամշակման գործարանի դիզելային վառելիքի պահեստում՝ նշելով, որ կրակը մեկուսացվելէ և դրա տարածումը կանխվել է:

Թեհրանի նավթավերամշակման գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն հայտնել է, որ հրդեհը բռնկվել է չորեքշաբթի օրը՝ 19: 30-ին և հրդեհվել է 20 հազար բարել դիզելային վառելիք:

Շաքեր Խաֆային հավելել է, որ, բարեբախտաբար, հրդեհի արդյունքում զոհեր չկան, հավելելով. «Հրդեհի պատճառները բացահայտելու նպատակով, սկսվել է հետաքննություն, որի ավարտին հանրությունը կտեղեկացվի արդյունքների մասին»:

Add Comments