Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Ժողովրդի մասնակցությունը ոչ միայն արագացնում է պատժամիջոցների վերացումը, այլ կչեզոքացնի ապագա պատժամիջոցները»:
Երկուշաբթի օրը Մոհամմադ Ջավադ Զարիֆը Instagram-ում տեղադրած տեսանյութին կից գրել է.«Ժովովրդի մասնակցությունը ոչ միայն արագացնելու է պատժամիջոցների վերացումը և փշրելու է Իրանի հերոս ժողովրդի դեմ տնտեսական պատերազմի հիմքերը, այլ նաև չեզոքացնելու է ապագա պատժամիջոցները»:
Նշելով, որ ժողովուրդը երկրի ազատության, անվտանգության, հպարտության և առաջընթացի ամենաարդյունավետ երաշխավոր էն, Զարիֆը հավելել է.«Ժողովրդի խելացի և զանգվածային մասնակցությունը սեփական ճակատագիրը որոշելու գործին, ձևավորում է ազգային ուժը, գլոբալ մասշտաբով պաշտպանում ազգային շահերը և ձևավորում միջազգային կառուցողական փոխգործակցության հիմքերը»:
Իրանի արտգործնախարարը նշել է, որ ընտրություններին լայնածավալ մասնակցությունը կհիասթափեցնի ծայրահեղականներին, սիոնիստներին և տնտեսական ահաբեկիչներին, ովքեր իրանաֆոբիայի քաղաքականության և ՀԳՀԾ-ի դեմ պայքարի միջոցով, չկարողացան տապալել Իրանում առկա համագործակցությունը և ընդլայնել պատժամիջոցները»:
Իրանի 13-րդ նախագահակալն ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունիսի 18-ին