1981 թ. հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի նահատակների ընտանիքների անդամները, հավաքվելով Իրանի դատարանի շենքի և Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան շենքի առջև, ահանջել են արտահանձնել և պատասխանատվության կանչել Մոնաֆեղին խմբի անդամներին:
Ցուցարարները կրել են պաստառներ որի վրա գրված էր «կամ դատավարություն կամ արտահանձնում», «Հունիսի 28-ի դեպքը բացահայտեց մոնաֆեղների չար էությունը» «եվրոպական երկրները ապաստան են տվել հուլիսի 28-ին մարդասպաններին և պահանջում են միայն մարդու իրավունքները» և «նահատակների և դահիճների տեղը չպետք է փոխվեն»: Նրանք համապատասխան մարմիններին կոչ են արել պատասխանատվության ենթարկել հուլիսի 28-ին տեղի ունեցած ռմբադրության մեղավորներին, ինչը հանգեցրեց Այաթոլլահ Բեհեշթիի և նրա գործընկերների նահատակությանը:
Ցուցարարները վանկարկել են «Մահ մոնաֆեղներին», և ցույցի ավարտին հայտարարություն տարածել՝ Փարիզի դատախազին և գործի դատավորներին կոչ անելով պատասխանատվության կանչել խմբավորման անդամներին:
Հայտարարության մեջ, Ֆրանսիայի դատական համակարգին կոչ է արվել վերսկսել մոնաֆեղների դատավարությունը, որոնց գործը փակվել է 2008 թվականից:
1981 թ. հունիսի 28-ին «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբի անդամների կողմից Իսլամական Հանրապետություն կուսակցության ժողովների դահլիճում իրականացված ռումբի պայթյունի արդյունքում զոհվեցին գերագույն դատարանի նախագահ Այաթոլլա Մոհամմադ Հոսեյնի Բեհեշտին և քաղաքական ու հոգևոր 72 այլ գործիչներ: