ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, 12 հարկանի փլված շենքը, փոթորկից վախի պատճառով, ամբողջությամբ ավերվել էր վերահսկվող գործողության արդյունքում:
«Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Մայամի քաղաքում փլված շենքի մնացած մասը, վերահսկվող գործողության ընթացքում ամբողջությամբ ավերվել է՝ Էլզա փոթորկի հետևանքով հավանական փլուզումը կանխելու համար:
Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում 12-հարկանի շենքի փլուզումից 11 օր անց, շենքի 150 բնակիչներից միայն 24-ի մարմիններըն են դուրս բերվել փլատակների տակից:
ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնի համաձայն՝ Էլզա փոթորիկը Դոմինիկյան հանրապետության հարավային ափին և Հայիթիին մոտենալուն պես, ամենայն հավանականությամբ, կվերածվի ուժեղ փոթորկի:
2018-ին շենքի ինժեները նախազգուշացրել էր շենքի նախնական նախագծման մեծ թերության և դրանում առաջացած ճաքերի մասին: