Այսօր առավոտյան (հուլիսի 7-ին) Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի Էրբիլի օդանավակայանը հերթական անգամ հրթիռային ու անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախ է դարձել:
Քուրդիստանի շրջանի հակաահաբեկչական ծառայությունը հայտարարել է, որ Էրբիլում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Sabrin News հեռուստաալիքը հայտնել է, որ առնվազն 20 հրթիռ է արձակվել Էրբիլի օդանավակայանում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազայի ուղղությամբ: Էրբիլում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են նաև անօդաչու թռչող սարքեր: Էրբիլի օդանավակայանի օդային տարածքը փակ է, և օդանավակայան տանղ ճանապարհները նույնպես փակ են:
Այսօրվա հարձակումը Էրբիլի օդանավակայանի վրա, որի տարածքում է գտնվում նաև ԱՄՆ-ի Ալ-Հարիր ռազմաբազան, պատասխան է ԱՄՆ-ի գործողություններին, որոնք տեղի են ունեցել հունիսի 29-ին Սիրիա-Իրաք սահմանին գտնվող «Ալ-Շաբաաբ» դիրքերի վրա: Ամերիկացիները հունիսի 29-ին գրոհեցին Հաշդ ալ-Շաաբիի ուժերի դիրքերի վրա, երբ այդ կազմակերպության ուժերը հունիսի 27-ին անցկացրեցին Հաշդ-ալ-Շաաբիի տոնի առիթով մեծ շքերթ և ցուցադրեցին իրենց հնարավորությունները: Շքերթն անցկացվեց Դիյալայի ռազմաբազյում: իրաքցի փորձագետ Սայիդ Ռեզա ալ-Ղարաբին ասել է.«Դիյալայի ռազմաբազան Իրաքի ժողովրդական ուժերի զորավարժությունների և ցույցերի վայր էր»:
Սեյիդ ալ-Շոհադա գումարտակների գլխավոր քարտուղարը Աբու Ալա ալ-Վալայն ասել է.«Դիմադրության խմբերը կպատասխանեն ԱՄՆ-ի հարձակմանը, որը տեղի է ունեցել հունիսի վերջին դիմադրության ուժերի վրա, որի ընթացքում նահատակվեցին Հաշդ-ալ-Շաաբի չորս մարտիկներ և այդ վրեժխնդրությունը կլինի ոչ միայն Իրաքում կամ Քրդստանի տարածաշրջանում, այլ ցանկացած այլ վայրում»:
Մյուս խնդիրը իրաքյան խմբերի ուշադրության կենտրոնացումն է Էրբիլի վրա ԱՄՆ-ից վրեժ լուծելու համար: Այս ուշադրության կենտրոնացումը երկու պատճառ ունի:
Առաջին պատճառն այն է, որ սիոնիստները ներկա են նաեւ Էրբիլում, այդ թվում ՝ ամերիկյան Ալ-Հարիր բազայում: Դիմադրության խմբերի այսօրվա հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկացիների պնդումը, թե այսօր Էրբիլի վրա հարձակման ժամանակ զոհեր չեն եղել, կեղծ է, և որ մենք շուտով կհայտարարենք սպանված սիոնիստների թիվը: Ուստի իրաքյան խմբավորումները հայտարարում են, որ իրենք դեմ են սիոնիստների ներկայությանը իրաքում:
Մյուս պատճառն այն է, որ ամերիկացիները վերջին մեկ տարվա ընթացքում տարհանելով իրենց ուժերի մի մասը Իրաքի հենակետերից կենտրոնացել են այլ հենակետերի վրա, ներառյալ Ալ-Հարիրը Էրբիլում:
Ամերիկացիների ընկալումն այն է, որ մի կողմից նրանք ավելի լավ կարող են համաձայնվել Իրաքյան Քրդստանի տեղական կառավարության հետ: Չնայած Էրբիլի որոշ պաշտոնյաներ հայտարարել են, որ իրենք դեմ են Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը, մյուս կողմից, Էրբիլը Իրաքի անվտանգ վայրերից է, և Էրբիլում ԱՄՆ-ի ուժերն ավելի անվտանգ կլինեն: Հետևաբար, Էրբիլի վրա կենտրոնացած իրաքյան որոծ խմբերը փորձում են ցույց տալ, որ ամերիկացիների ընկալումը սխալ է:
Թվում է, որ ԱՄՆ զորքերը դուրս բերելումասին Իրաքի խորհրդարանի 2020 թվականի հունվարի 5-ի բանաձևի անտեսումը և Հաշդ ալ-Շաաբիի դեմ Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված գործողությունները, որը ոտնահարում են Իրաքի ինքնիշխանությունը կարող է սրել ԱՄՆ-ի ուժերի և դիմադրության խմբերի միջև հակամարտությունը: