Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը հաղորդել է հայերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի շրջանի մայրաքաղաք Ստեփանակերտում խմելու ջրի պակասի մասին:
Հեռուստատեսությունը հաղորդել է, որ քաղաքում խմելու ջրի խիստ պակաս կա և քաղաքի բնակիչներին կոչ է արվել խնայել ջուրը:
Հաղորդման մեջ ասված է .«Ներկայումս հայերի խմելու ջրի ամբարտակը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տալ, իսկ հայերին արգելվում է մոտենալ դրան՝ առանց Ադրբեջանի թույլտվության»:
«Ադրբեջանական կազմակերպությունը Շուշի քաղաքում կառուցում է ջրամատակարարման նոր խողովակաշար, և եթե հայերը ցանկանում են, որ ջրամատակարարման խողովակաշարեր կառուցվի նաև իրենց համար, նրանք պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը»,- ասվում է հաղորդման մեջ: