Մեկնաբանություն. ԻՀՊԿ-ի ապտակն ԱՄՆ-ին. Վաշինգտոնը ձախողեց Իրանի նավթը գողանալու գործում

Armenian Radio 3 views
ԻՀՊԿ-ի ծովուժի մարտիկները մեկ անգամ ևս ցույց տվեցին Իրանի շահերի պաշտպանության հարցում իրենց հզորությունն ու լուրջ մոտեցումը և ամերիկյան պաշտոնյաների հնչեցրած սպառնալիքների ֆոնին, տարածաշրջանում հերթական պարտությունը պարտադրեցին ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերին:

ԻՀՊԿ-ի ծովուժի քաջարի մարտիկներն Օմանի ծովում ժամանակին և ուժեղ քայլեր ձեռնարկելով, կանխել են ամերիկյան նավի՝ Իրանին պատկանող տանկերից նավթ գողանալու գործողությունը։

Ավելի վաղ, ԱՄՆ-ն, դիմելով ծովահենության, Օմանի ծովի ջրերում բռնագրավել էր  իրանական նավթ տեղափոխող նավթատարը և  նավթը տեղափոխել մեկ այլ լցանավ:

ԻՀՊԿ նավատորմը, «Հելի Բըրն» գործողության շրջանակում գրավել է վերոնշյալ նավթատար տանկերը և այն ուղղորդել դեպի Իրանի տարածքային ջրեր։

Այնուհետև ամերիկյան ահաբեկչական ուժերը մի քանի ուղղաթիռներով և ռազմանավերով հետապնդել են նավթատարը, սակայն ձախողվել են՝  ԻՀՊԿ ծովուժի գործողությունների շնորհիվ:

Այս ծովային ռազմական գործողության ընթացքում ԻՀՊԿ-ն մի անգամ ևս ապացուցեց, որ ԻԻՀ-ի զինված ուժերը այդ թվում ԻՀՊԿ-ն Սրբազան Պաշտպանության տարիների նման, կանեն ամեն ինչ՝ Իրանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Ավելի վաղ, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության, 2020թ. հունվարի 8-ին, Պահապանների կորպուսը 13 հրթիռ արձակեց  Իրաքի Ալ-Անբար նահանգում տեղակայված ԱՄՆ-ի Այն Ալ-Ասադ ավիաբազայի ուղղությամբ:

Ամերիկյան ռազմաբազայի դեմ  իրականացված այս հարձակումն իրտեսակի մեջ բացառիկ էր, և ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրանի թշնամիների համար բացահայտեց ԻԻՀ կանխարգելիչ ու հարձակողական կարողության միայն մի մասը:

Իրականությունն այն է, որ ԻԻՀ-ն պաշտպանական տարբեր, այդ թվում՝ հրթիռային, ՀՕՊ համակարգերի, ծովային և ցամաքային ոլորտներում որակական ու քանակական շոշոփելի առաջադիմություններ է գրանցել և ԱԹՍ-ների ոլորտում նույնպես դասվում է աշխարհի մեծ երկրների շարքին:

Հողափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երկրի պաշտպանական կարողության զարգացման անհրաժեշտության կապակցությամբ ասել է.«Այն աշխարհում, որտեղ իշխում են «բռնատիրական, բարոյականությունից, խղճից ու մարդկային էությունից զուրկ» ուժերը, որոնք  վախ ու ամոթի զգացում չունեն երկրների վրա հարձակվելու և անմեղ մարդկանց սպանության հարցում, պաշտպանական ու հարձակողական արդյունաբերության զարգացումը բնական երևույթ է, որովհետև քանի դեռ այս ուժերը  չեն զգացել մեկ այլ երկրի հզորությունը, անվտանգություն չի ապահովվի»:

Այս ուղղությամբ ԻՀՊԿ-ի ծովուժը, որ հիմնական դերակատարություն ունի Իրանի ջրային սահմանների պաշտպանության հարցում, օգտագործելով էլեկտրոնային պատերազմի արդիական համակարգեր, կարողացել է լիարժեք հսկողություն ունենալ Պարսից Ծոցի և Հորմոզի նեղուցի  վրա, ինչը հպարտության առիթ է այս կառույցի համար:  

Ամերիկյան GFP հաստատությունը Իրանի պաշտպանական ուժի մասին հայտարարել է.«Տարբեր ոլորտներում, այդ թվում «բոլոր տեսակի տեղական առաջադեմ ԱԹՍ-ների արտադրությունը», «բոլոր տեսակի տեղական ֆրեգատների, տանկերի և ուղղաթիռների արտադրությունը», «բոլոր տեսակի հրթիռների (թևավոր և բալիստիկ) արտադրությունը», «թեթև ռազմական զենքերի արտադրությունը», «աշխարհի յոթ հրթիռային երկրների շարքում դասվելը» «պղպջակային տորպեդներ կառուցող  երկու երկրներից մեկը լինելը» և «աշխարհում սուզանավ արտադրող հինգ երկրներից մեկը լինելը» Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ձեռքբերումների միայն մի մասն են»:

Սա այն դեպքում, որ ԱՄՆ-ն կիրառել է բոլոր պատժամիջոցները՝ նպատակ ունենալով թուլացնել Իրանը և նրա զինված ուժերը, և նույնիսկ ԻՀՊԿ-ին ներառել է  ահաբեկչական խմբավորումների իր ցուցակում։

Այնուամենայնիվ, խափանելով Օման ծովում Իրանից արտահանվող նավթը գողանալու ԱՄՆ-ի ջանքերը, ԻՀՊԿ-ի ծովուժը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ է ցանկացած սպառնալիքի և ԻՀՊԿ-ի պաշտպանական ու հաձակողական ուժը լիարժեք պատրաստություն ունի արագ ու կոշտ պատասխան տալ ցակացած սադրիչ քայլի:

 

Add Comments