Իրանի Խորասան Ռազավի նահանգի կենտրոն սուրբ Մաշհադ քաղաքը հյուրընկալում է «Զամենե ահու» խորագրով նրբագեղ մատանիների համաշխարհային ցուցահանդեսը:
Ըստ Iran Press գործակալության՝ պրոֆեսոր Ալի Ջահանին, ցուցահանդեսում ներկայացրել է 213 իրանական փորագրված նրբագեղ մատանի։
Վարպետ Ալի Ջահանիի ստեղծագործություններն ուղարկվել են արաբական երկրներ, այդ թվում՝ Քուվեյթ, Իրաք, ինչպես նաև Ճապոնիա, ԱՄՆ և Գերմանիա։
Ցուցահանդեսը կանցկացվի 10 օր՝ նոյեմբերի 10-ից 19-ը, Մաշհադում։