«Սիմորղ» ԱԹՍ-ով իրականացվել են հեռահար գործողություններ և ծովային թիրախների ոչնչացում

Armenian Radio 6 views
ԻԻՀ բանակի «Զոլֆաքար 1400» համատեղ զորավարժության խոսնակը հայտարարել է. «Իրանական «Սիմորղ» ԱԹՍ-ն խոցել է հեռավոր ջրերում գտնվող թիրախները՝ օգտագործելով իրանական խելացի ռումբերն ու կրակող սարքերը»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ծովակալ Սեյեդ Մոհամմադ Մուսավին հավելել է. «Ռազմածովային ուժերի «Սիմորղ» ԱԹՍ-ին հաջողվել է ոչնչացնել հեռավոր ջրերում շարժվող լողացող թիրախը՝ օգտագործելով ամբողջովին իրանական խելացի ռումբերը»:

Նա հավելել է. «Զուլֆաղար 400» զորավարժությունների այս փուլում իրականացվել են նաև «Սիմորղ» և «Յասիր» անօդաչուների գիշերային պարեկային և հետախուզական գործողություններ»։

Ծովակալ Մուսավին, անդրադառնալով երկրի պաշտպանունակության զարգացման գործում  երիտասարդության դերին, հավելել է. «Այսօր բանակի տրամադրության տակ գտնվող  համալիր պաշտպանական համակարգերը  կառուցվել են երիտասարդ մասնագետների կողմից»:

ԻԻՀ բանակի «Զուլֆաղար 1400» համատեղ զորավարժությունը մեկնարկել է կիրակի օրը՝   հետևակային, բանակի զրահապատ և մեքենայացված ստորաբաժանումների, հակաօդային պաշտպանության համակարգերի և ռազմածովային ուժերի մասնակցությամբ և նավերից ու սուզանավերից արձակվող ԱԹՍ-ների  աջակցությամբ:

Add Comments