ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանության ուժերի տեղակալը հայտարարեց. ««Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժություններում հաջողությամբ իրականացվել են երկար և կարճ հեռահարությամբ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի, տեղեկատվության նույնականացման և հավաքագրման առաքելությամբ ԱԹՍ-ների, համակարգերի գնահատման և թիրախի համար նախատեսված անօդաչու թռչող սարքերի գործողություններ»։
Ըստ Iran Press-ի, բրիգադի գեներալ Ալիռեզա Էլհամին «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունների շրջանակում անդրադառնալով այս զորավարժություններում կիրառված ԱԹՍ-ի գործողության հաջողությանը, ասել է. «Իրանական գիտելիքի ու փորձի շնորհիվ՝ տեղական «Խորդադ 15» հզոր համակարգին հաջովել է նախատեսված ամենածանր պայմաններում հաջողությամբ հարվածել նպատակին և ևս մեկ անգամ ապացուցել բոլորին համակարգի կարողությունը, հզորությունն ու հեղինակությունը»։
ԻԻՀ բանակի «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժության խոսնակ Սեյեդ Մոհամմադ Մուսավին հայտարարել է. «Իրանական «Սիմորղ» ԱԹՍ-ն խոցել է հեռավոր ջրերում գտնվող թիրախները՝ օգտագործելով իրանական խելացի ռումբերն ու կրակող սարքերը»։
Նա հավելել է. «Զուլֆաղար 400» զորավարժությունների այս փուլում իրականացվել են նաև «Սիմորղ» և «Յասիր» անօդաչուների գիշերային պարեկային և հետախուզական գործողություններ»։
ԻԻՀ բանակի «Զուլֆաղար 1400» համատեղ զորավարժությունը մեկնարկել է կիրակի օրը՝ հետևակային, բանակի զրահապատ և մեքենայացված ստորաբաժանումների, հակաօդային պաշտպանության համակարգերի և ռազմածովային ուժերի մասնակցությամբ և նավերից ու սուզանավերից արձակվող ԱԹՍ-ների աջակցությամբ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio