ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում, Իրանի նախագահը հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանի և Պակիստանի նախագահ Արեֆ Ալավիի հետ։
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ով մեկնել էր Աշխաբադ՝ մասնակցելու ECO-ի 15-րդ գագաթնաժողովին, այսօր հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանի և Պակիստանի նախագահ Արեֆ Ալավիի հետ:
Նախագահը և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակությունը, շաբաթ օրը մեկնել են Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ՝ մասնակցելու ECO-ի գագաթնաժողովին։
ECO-ի 10 անդամներն են Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ադրբեջանի Հանրապետությունը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio